Այսօր Սաքունցին լրատվականներից մեկը հարցրել էր, թե ինչո՞ւ Դավութօղլուի դեմ կազմակերպված ակցիային չէիք մասնակցում: 
Այդ հարցի պատասխանը պարզ է, Սաքունցը Հայաստանում զբաղվում է թուրքաադրբեջանական պրոպագանդայով, որի համար և գումար է ստանում :

Իսկ պետք չէ՞ր արդյոք պայքարել ցեղասպանությունը ժխտող պետության ներկայացուցչի դեմ:

Այս իրավապաշտպանը ցինիկաբար ասել է. «Մենք Հայաստան պետության մասին ենք խոսում, և Հայաստանի պետության հետ կապված վտանգների մասին է խոսքը:
Հիմա դուրս չգա՞նք 387 թվականի բյուզանդական-իրանական պայմանագրի դեմ, որ Հայաստանն առաջին անգամ բաժանվեց, դուրս չգա՞նք 591 թվականի որոշման դեմ, երբ երկրորդ անգամ բաժանվեց»: Այս պատասխանով նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ թուրք յենիչերիներից ոչինչով չի տարբերվում: Այս պատասխանը նշանակում է, որ պետք չի պայքարել հանուն ցեղասպանված մարդկանց արդարացի հիշատակի, մոռացեք, եղածը եղած է: 

Սաքունցը այսօր ուրացել է 1.5 միլիոն հայերի արյունը, իսկ վաղը որոշ հայրենասերներ կհավաքվեն ու սաքունցը խոսք կասի, իսկ այդ հայրենասերները կգոռան՝ այո՛:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել