1in.am-ը գրում է.

Գյուղատնտեսությունում 1 հեկտարից ստացվող բերքը նախորդ տարի կազմել է 26.6 ցենտներ, այս տարի՝ 30,5 ցենտներ: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը՝ տարեվերջյան ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ լուրջ հաջողություններ են այս տարի արձանագրվել ցորենի արտադրության ծավալների և ցանքատարածությունների ավելացման ուղղությամբ: 

«Ցորենի սերմնաբուծության սերմնաարտադրության զարգացման ծրագրով, որն սկսվել էր 2010-ին և 2014-ին պետք է ավարտենք, արձանագրեցինք լուրջ հաջողություններ: 

Ցանքատարածությունները 73 հազար հեկտարից այսօր դարձել են 105 հազար հեկտար: մեր նպատակն է 2014-ի վերջին ունենալ 115-120 հազար հեկտար՝ միավոր հետկարից ապահովելով 3 տոննայի կամ 30 ցենտների սահմաններում բերք: Ծրագիրն ամբողջությամբ կիրականացնենք՝ արտադրելով 350-360 հազար տոննա եկող տարի՝ այս տարվա արտադրված 306.6 հազար տոննայի դիմաց: Նախորդ տարի այն կազմել էր 243 հազար տոննա, այսինքն՝ այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի է արտադրվել 63.5 հազար տոննա հաց»,- ասաց Ս. Գալստյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել