1in.am-ը գրում է.
Իտալիայում ոստիկանությունը հետաքննում է բողոքները առ այն, որ Չիվիտավեկյա քաղաքի ռեստորաններից մեկում մատուցվել է օգտագործման համար արգելված դելֆինի միս: Այս մասին գրում է Guardian թերթը:
«Տվյալ պահին ես կարող եմ հաստատել, որ տարվում է այդ գործի հետաքննությունը»,- ասել է Իտալիայի ոստիկանության աշխատակից Չիրո Լունգոն:
Դելֆինի մսի մասին տեղեկությունը դարձել է հանրային սեփականություն այն բանից հետո, երբ իտալական հեռուստաալիքներից մեկի լրագրողը գաղտնի նկարահանել է ուտեստը, որը, ինչպես պարզել են փորձագետները, պատրաստված էր դելֆինի մսից:
Տարբեր տվյալներով՝ Հռոմում դելֆինի մսի 1 կիլոգրամն արժե 900 եվրո:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_238349.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել