Պետք է զգալ ժամանակն ու տարածությունը յուրովի, բայց սթափ: Օրվա Խորհուրդ:

Լուրեր են պտտվում, որ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները նոր Տոյոտա մակնիշի ավտոմեքենաներ պետք է վարեն: Այդ մեքենաները նրանք գնելու են մեր հարկերի հաշվին, դա նշանակում է, որ եթե ես շտապեմ ինչ-որ տեղ ու տեսնեմ կառավարության որևէ պաշտոնյայի այդ մեքենաներով, կարող եմ կանգնեցնել, որ ինձ տեղ հասցնի: Բա չէ, ես գումարը տամ, իրենք իրենց լավ զգա՞ն:

Կրկին ու կրկին ուղևորափոխադրումների մասին պետք է զրուցենք: Հիմա էլ ասում են, որ տրանսպորտի գինը եթե բարձրացավ, մարդիկ տաքսիներով ման կգան, ու ոնց ես եմ հասկանում, ուզում են տաքսիների գներն էլ բարձրացնեն, որ ուղղաթիռներով ման գա՞նք: Մի խոսքով, դուք եք տուժելու, լավ մտածեք մի բան անելուց առաջ: Մենք ելքը կգտնենք, այ թե ի՞նչ կանեք դուք ձեր վարկերի հետ, չեմ կարող ասել:

Ես ինքս քրիստոնեա եմ ու իմ եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցին է: Երեկ կարգալույծ է արվել Հայր Եղիա Խաչատուրեանը ու չեմ ցանկանա, որ առանձին մարդկանց գործողությունները կապվեն հավատքի հետ, հույս ունեմ, որ պղտոր ջրում ձուկ բռնողներ այս թեմայով չեն լինի: 

Կրկին զոհ բանակում: Ադրբեջանցի դիպուկահարի արձակած գնդակից հայ զինվոր է մահացել: Որքա՞ն դեռ իրենց պետք է լավ զգան այդ կենդանաբարո արարածները: Զինվորի ընտանիքին ցավակցում եմ, իսկ բոլոր ծառայողներին մաղթում եմ անամպ ծառայություն: Ու հորդորում եմ մեր տղեքին, որ իրար հետ կոնֆլիկտներ չունենան, որ իրար վրա չկրակեն, մեզ ազերական թշնամին բավարար է՝ ներքին թշնամությունն անտեղի:

Յուրաքանչյուր մարդ գտնում է իր ժամանակն ու տարածույթւոնը մեր աշխարհում, բայց մարդկային տեսակ կա, որը կորցնում է իր ժամանակի ու տեղի զգացողությունը ու վերածվում է կենդանու, որը շարժվում է բնազդով ՝ չհասկանալով ոչինչ: Օձը ջուր խմելուց չի խայթում, փաստորեն մարդիկ կան, որ մի սողունի չափ էլ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել