ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Oxford Analytica-ի օրերս հրապարակված վերլուծությանը, իսկ մամուլում սկսել է շրջանառվել տեղեկություն, թե բանակում մի շարք խնդիրներ կլուծվեն, եթե զորակոչային զինծառայությունից անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակին:

  1. «Առկա չլուծված հակամարտությունների պարագայում տարածաշրջանային անվտանգությունը բավականին խոցելի է»,- նշել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
  2. «Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ պատերազմն արդեն ընթացքում է. դա խորհրդանիշների պատերազմ է»,- անդրադառնալով՝ մի կողմից ԱՄՆ-Իսրեյալ , մյուս կողմից՝ Իրան հակասությանը՝ ասել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը:

Իսկ մամուլի կողմից քննարկվող հիմնական թեման Իրանի ու Սիրիայի շուրջ ծավալվող զարգացումներն են: Արդեն իսկ այսօր մի շարք երկրներ՝  Իտալիան, Ֆրանսիան և Բելգիան՝ հետևելով Մեծ Բրիտանիայի օրինակին, «խորհրդատվության նպատակով» Սիրիայից հետ են կանչում իրենց դեսպաններին:

  • ԱՄՆ-ն նախագահ Բարաք Օբաման էլ  Իրանի նկատմամբ նորպատժամիջոցներ է կիրառում, որոնք ուղղված են այդ երկրի Կենտրոնական բանկի դեմ:
  • Իրանն էլ շարունակում է պնդել, որ իր ծրագրերը չեն հակասում միջազգային պայմանգրերին: «Միջուկային զենք ունենալու մեր իրավունքը համապատասխանում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը:
  • «Վստահ եմ, որ Իրանի ԶՈՒ-ն այնպիսի հզորություն ունի, որ եթե թշնամին երկրի վրա հարձակվելու նպատակ ունենա, ապա Իրանի օդային, ջրային և ցամաքային տարածքը նրանց համար գերեզմանի կվերածվի»,- հայտարարել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի մարտավարական գծով տեղակալ, բրիգադի գեներալ Հոսնի Սայիդին:
  • Նրա հայտարարության համար կարող էր հիմք ծառայել նաև այն հանգամանքը, որ երկրում կան 3500 նինձյա-կանայք, ովքեր կարող են անաղմուկ ներթափանցել թշնամու ճամբար և քաջ տիրապետում են ամեն տիպի զինատեսակներին:
  • Սակայն նինձյա-կանայք միայն Իրանում չեն «գործունեություն ծավալում»: Էստոնիայում գործում են յուրատեսակ զինվորական ստորաբաժանումներ, որտեղ միայն կանայք են ծառայում: Նրանցից մեկը համոզված է, որ իրենք պետք կգան Ռուսաստանի, իրենց կողմից հավանական համարվող, ներխուժման ժամանակ:
  • «Իրանի համար ներկայում Թուրքիան չի դիտվում որպես վստահելի գործընկեր: Ուստի, Թեհրանն այժմ փորձում է հասկանալ, թե ինչպիսին է լինելու Անկարայի դիրքորոշումն ու դերը Իրանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում: Վերջին բարձր մակարդակի շփումներն ամենայն հավանականությամբ անցել են հենց այդ խնդիրների շուրջ: Թեհրանն Անկարայից պահանջում է հստակ երաշխիքներ, սակայն Անկարան դեռևս չի կարողանում դրանք բավարարել»,- գրում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
  • Սիրիայում հանդիպել են նախագահ Բաշար Ասադը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, որ ցանկացած ղեկավար պետք է գիտակցի պատասխանատվության իր բաժինը: «Դուք Ձեր բաժինը գիտակցում եք»,- դիմելով Ասադին՝ ասել է Լավրովը:
  • Պենտագոնը Լեհաստանին  447 մլն դոլարի 1.250 ավիացիոն հրթիռ և ավիառումբ կվաճառի: Վարշավան, մասնավորապես, ցանկանում է ստանալ 158 հատ «երկինք-երկինք» դասի հրթիռ, 284 հատ ավիառումբ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 1 տոննա և ունակ է ճեղքել մինչև 4 մետր հաստության երկաթբետոնե կառույց:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել