Footsport.am-ը գրում է.
Ավարտվեց մարզական լրագրողների ֆեդերացիայի կազմակերպած մարզական տասնյակի ամենամյա ընտրությունը, որին մասնակցեց ընդամենը 22 լրագրող: Ինչպեսև սպասվում էր, մարզական լրագրողների որոշմամբ` 2013 թվականի լավագույն մարզիկ ճանաչվեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը: Այս առիթով զրուցեցինք մրցաշրջան 2013-ի լավագույն մարզիկի հետ, որի ընթացքում արծածվեցին նաև Սաֆարյանի` 2014 թվականի ծրագրերին առնչվող հարցեր:
-Դավիթ Footsport.am-ի և հայկական մարզաշխարհի անունից շնորհավորում եմ:
-Շատ շնորհակալություն:
-Սպասու՞մ էիր, որ կլինես առաջինը:
-Անկեղծ ասած` սպասում էի, բայց փոքր ինչ կասկածում:
-Կասկածներդ ու՞մ էին հիմնականում ուղղված, ո՞վ էր հիմնական մրցակիցդ:
-Առաջին հերթին հունահռոմեկան ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանին,Արթուր Ալեքսանյանին, Ռոման Ամոյանին: Նրանք ամեն տարի լավ արդյունքներ են գրանցում և լավագույններից են աշխարհում, բայց որպես մրցակից ես նրանց չեմ դիտում: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք, միմյանց խորհուրդներ ենք տալիս, ու եթե նրանցից մեկը դառնար Հայաստանի լավագույն մարզիկ, ես միայն կուրախանայի:
-Այնուամենայնիվ` առաջինն ես, ինչպիսի՞ զգացումներ ունես:
-Շատ ուրախ եմ: Անցյալ տարի նույնիսկ տասնյակ չմտա, իհարկե արդյունքնս էլ գոհացնող չէին: Իսկ այս տարի ամեն ինչ լավ էր: Ինձ թվում է` յուրաքանչյուր մարզիկ երազում է արժանանալ լավագույնի կոչման:
-2013 թվականը շատ հաջող ստացվեց քեզ համար, ինչպե՞ս կբացատրես նման կտրուկ վերելքը:
-Կարծում եմ` այս հարցում մեծ է Արայիկ Բաղդադյանի և մարզչական խորհրդի դերը: Նրանք շատ խելամտորեն աշխատեցին, երբ պետք էր ծանրաբեռնում էին մարզումները, երբ անհրաժեշտ էր հանգիստ էին տալիս: Բացի այդ` մենք ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի աջակցությամբ, շատ հավաքներ անցկացրինք: Իմ հաջողությունը` ամբողջ թիմին է:
-Արդեն երրորդ տարին է` մարզական տասնյակի ընտրության ժամանակ թեժ քննարկումներ են ընթանում, իսկ վերջին երկու տարում ֆուտբոլիստները չեն ընդգրկվում լավագույն տասնյակում: Այս տարի նույնիսկ նրանք չկային նախնական ցուցակներում: Դու ինչպե՞ս ես վերաբերվում այս վիճահարույց հարցին:
-Վերջերս իմացա դրա մասին և զարմացած եմ: Ինձ թվում է ֆուտբոլիստները պետք է ընդգրկվեն լավագույն տասնյակում: Իսկ Մխիթարյանը, իմ կարծիքով, տասնյակում բավականին բարձր դիրքերում պետք է լինի. նա հիանալի տեխնիկա ունի: Թեպետ մեր հավաքականին չհաջողվեց աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերել, բայց նրանք շատ հաջող ընտրափուլ անցկացրին և ջանում էին անել ամեն հնարավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ