1in.am-ը գրում է.

Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավար Ջեյկոբ Զուման Պրետորիայում գտնվող «Յունիոն բիլդինգս» նախագահական նստավայրում բացել է Նելսոն Մանդելայի հուշարձանը: Դա աշխարհում ՀԱՀ-ի նախկին նախագահի ամենաբարձր հուշարձանն է:

Մանդելան պատկերված է ժպտալիս, գիրկը բաց՝ հաղորդում է ITAR-TASS-ը:

«Նա գրկում է ողջ ժողովրդին և նրան միաբանության կոչ անում»,- ասել Զուման:

9 մետրանոց բրոնզե արձանի տեղադրումը, որը նվիրված է նախագահական նստավայրի հարյուր ամյակին, վաղուց էր ծրագրված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել