1in.am-ը գրում է.

Ամերիկյան կինոակադեմիան իր պաշտոնական կայքում հրապարակել է «Լավագույն գրիմ» (MakeupAndHairstyling) անվանակարգում «Օսկար»-ի հավակնորդների անունները, նշված է մրցանակի պաշտոնական կայքում: 

Ցանկում տեղ է գտել 7 ֆիլմ՝ «Խարդախություն ամերիկյան ձևով» (American Hustle), «Գնորդների դալլասյան ակումբ» (Dallas Buyers Club), «Մեծն Գեթսբին»(The Great Gatsby), «Վհուկների որսորդները» (Hansel & Gretel Witch Hunters), «Քաղցած խաղեր» (The Hunger Games: Catching Fire), «Անտանելի պապը» (Jackass Presents: Bad Grandpa), «Միայնակ ռենջերը»(The Lone Ranger): 

Հունվարի 11-ին կինոակադեմիան կդիտի ամեն ֆիլմից 10 րոպեանոց հատված ու կընտրի 3 հավակնորդի, որոնց անունները կհայտարարվեն հունվարի 16-ին՝ մյուս անվանակարգերում հավակնորդների անունների հետ միասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել