Footsport.am-ը գրում է.
Չինաստանում շարունակվող համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով այսօր կայծակնային ձևաչափով մրցաշարի ավարտական ` 3-րդ մրցափուլն էր: Նախորդ 2 օրվա ադյունքներով Լևոն Արոնյանը 20 մրցափուլից հետո 13 միավորով ընթանում էր 3-րդ հորիզոնականում` մեկ միավոր զիջելով ադրբեջանցի Շահիրյար Մամեդյարովին և կես միավոր վիետնամցի Լե Քուան Լիմին: Արոնյանն այսօր գերազանց մեկնարկեց . 21-րդ մրցափուլում հայ շախմատիստը միավորը կիսեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, այնուհետև առավելության հասավ ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ: 23-րդ մրցափուլում Լևոնը սև խաղաքարերով ստիպեց անձնատուր լինել Թեյմուր Ռաջաբովին, իսկ հաջորդ պարտիայում ստիպեց զենքերը վայր դնել առաջատարին` վիետնամցի Լե Քուան Լիմին:Այսպիսի գերազանց մեկնարկից հետո Արոնյանը թուլացրեց տեմպը. 25-րդ մրցափուլում ոչ-ոքի խաղալով կուբացի Դոմինգեսի հետ, այնուհետև Լևոնը պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, ապա նաև հոլանդացի Անիշ Գիրիին: 28-րդ մրցափուլում հայ գրոսմայստերի մրցակիցը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին էր: Արոնյանին հաջողվեց 76-րդ քայլին հաղթանակի հասնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ