1in.am-ը գրում է.

Ամերիկացիները պատրաստվում են վերսկսել ոչ թռիչքային ռազմական տեխնիկայի մատակարարումը սիրիացի գրոհայիններին: Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին:

Հարցին՝ ե՞րբ կարող են վերականգնվել մատակարարումները, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ շատ շուտով»: Քերիի խոսքով՝ ԱՄՆ-ն առայժմ անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում ռազմական տեխնիկայի պահեստների պաշտպանության համար:

ԱՄՆ-ում ոչ թռիչքային ռազմական տեխնիկա են համարում տարատեսակ ռազմական տեխնիկան, օրինակ՝ հանդերձավորումը, ավտոտրանսպորտը, կապի միջոցները:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ը դադարեցրել էր Սիրիայի ընդդիմադիրներին ոչ թռիչքային ռազմական տեխնիկայի մատակարարումը՝ հայտարարելով, որ դա չի անդրադառնա մարդասիրական օգնության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել