Պայքարում ենք ամեն ինչի դեմ, բայց ոչ երբեք հանուն: Օրվա պարադոքսը:
Ստյոպա Սաֆարյանը ապացուցեց, որ ինքը միայն ռուսերենին դեմ չէ, հիմա էլ անգլերեն լեզվով արտասանված հատուկենտ բառերն է դրել ֆեյսբուքյան քննարկման: Իմ կարծիքով սա արդեն հասնում է մարազմատիկ աստիճանի, ու ես հրաժարվում եմ հավատալ, որ Ստյոպա Սաֆարյանը գրական հայերենից բացի ուրիշ լեզվով որևէ բառ չի ասում: Մեկը ես հիշում եմ, թե ինչպես էր Սաֆարյանը իր պատին անգլերեն բառեր գրել:
«Հայաստանի Ձայնը» նախագիծը գնալով մեծ արձագանք է ստանում: Այս մասին խոսում է ֆեյսբուքահայերի մեծ մասը: Իսկ ես բոլոր տեղեկությունները իմանում եմ իմ ընկերներից: Ինչ-ինչ, բայց սա վկայում է, որ այն հաջողված պրոյեկտ է, եթե հաջողված չլիներ՝ համակ ուշադրությամբ չէին նայի ու չէին արձագանքի այդպես ցավագին:
Հարգելի վարորդներ ջան, խնդրում եմ ավտոճանապարհներին զգույշ եղեք, մի՛ գերազանցեք արագությունը, դեռ մի բան էլ դանդաղ վարեք: Օր չի լինում, որ ՖԲ-ում չգրեն ինչ-որ մեկի դաժան ավտովթարի մասին: Խնայեք ձեր և ձեր հարազատների կյանքը, նստելով ղեկին, դուք վիրահատող բժշկից ավելի զգույշ պետք է լինեք: Բարի ճանապարհ ձեզ:
2013 թվականը Հայաստանի համար վատ տարի ստացվեց, մահացան բազմաթիվ անվանի դերասան-դերասանուհիներ, երեկ էլ էր հրաժեշտի օր: Չեմ ցանկանում տխուր բաների մասին շատ բարձրաձայնել ուղղակի բոլորին ցանկանում եմ, որ լինեն առողջ ու իրենց գրական ու ստեղծագործական տաղանդով լինեն մեր կողքին:
Բարի շաբաթվա ընթացք բոլորիս:



