Na misht mez het e

Մի անգամ Աստված հայտնվում է մի երիտասարդի և առաջարկում ցույց տալ նրա ողջ կյանքի ընթացքը: Վերջինս համաձայնում է: Այդժամ Աստված երիտասարդին վեր է բարձրացնում, և նա տեսնում է իր ապրած տարիները: Այնուհետև նկատում, որ իր անցած ճանապարհներին կան կողք-կողքի քայլող զույգ ոտնահետքեր.

- Ո՞վ է ինձ հետ քայլում,- հարցնում է նա:
- Այդ Ե´ս եմ: Ես ուղեկցում եմ քեզ ողջ կյանքիդ ընթացքում,- պատասխանում է Աստված:
-Իսկ ինչո՞ւ է որոշ դեպքերում միայն մեկ զույգ ոտնահետք, ինչո՞ւ ես ինձ միայնակ թողել…- վհատված հարցնում է երիտասարդը:
Աստված ժպտալով պատասխանում է.
- Ո՛չ, Ես քեզ երբե՛ք չեմ թողել: Դրանք Իմ ոտնահետքերն են. քո կյանքի դժվարին իրավիճակներում Ես քեզ ձեռքերիս վրա եմ տարել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել