Առաջին մասն ընթերցեք այստեղ:
5 Մեծ լճերը Տիտանի վրա
Լուսինները կամ արբանյակներն իրենցից շատ ավելին են ներկայացնում, քան ուղղակի փոշով ու խառնարաններով ծածկված լինելը, ու հատկապես Սատուրնի Տիտանի արբանյակը, որն իրենից կարող էր իսակական մոլորակ ներկայացնել, եթե այն պտտվեր արեգակի շուրջ և ոչ թե իրենից ավելի մեծ մոլորակի շուրջ: Տիտանի վրա հիդրոկարբոններ կան, որոնք կյանքի գոյության համար կարևոր նախապայման են ներկայացնում իրենից, սակայն լուսնի -179Coի հասնող ջերմաստիճանն այն չափազանց սառն է դարձնում, որպեսզի այստեղ հնարավոր լինի կյանքի զարգացումը: Այնուամենայնիվ, գիտնականներին միշտ գրավել է մոլորակն իր քիմիական բաղադրությամբ, մասնակի այն բանի համար, որ սա ասես Երկրի նախնական սառեցված վիճակը լինի: Իսկ այժմ «Cassini» տիեզերական հետազոտության սարքը Տիտանի վրա հայտնաբերել է Երկրի առանձնահատկություններին ավելի նման բնութագիր քան նախկինում: Դրա վրա հայտնաբերվել են լճեր, որոնք լցված են հեղուկ մեթանով, Էթանով իսկ դրանց շոււրջ նույնիսկ ինչ-որ նյութ է երևացել, որը շատ նման է նարն, երբ ջուրը գոլորշիանում է ու փոխարենը աղի հետք է առաջանում: «Cassini»-ին կարողացավ միայն 9 տարի ուսումնասիրություններից հետո նկատել լճերը, քանի որ Տիտանի վրա 30 տարի տևող ձմեռը վերջապես մոտեցավ իր ավարտին թույլ տալով հյուսիսային կիսագնդում գտնվող ամպերին փոքր-ինչ բացել տեսանելիությունը:
4 Երգող տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը
Մենք ոչինչ իհարկե չսովորեցին տիեզերքի մասին, արբանյակային շրջապտույտի ֆիզիկայի կամ մարդու կենսական օրգանների մասին, երբ կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդը Դեյվիդ Բոուիի «Space Oddity» ստեղծագործությունը կատարեց Միջազգային տիեզերակայանում: Այժմ կհարցնեք, թե ինչ նշանակություն ունի դա որևէ մեկի համար: Հեդֆիլդն արդեն համաշխարհային ճամաչում էր ձեռք բերել տիեզերքում լուսանկարելով ու տարբեր հնարքներ կատարելով, սակայն նրան հատկապես հռչակ բերեց «Space Oddity»-ի իր կատարումը, որով նա «Youtube» կայքում ավելի քան 19 միլիոն դիտումներ է հավաքել: Կհարցնեեք, թե ինչ կար դրա մեջ հետաքրքիր, կամ ինչը նպաստեց դիտումների քանակի ավելացմաննը: Իհարկե տիեզերական տեսարանները, Միջազգային տիեզերական կայանի տեսարանները, սակայն դրանից բացի նա հրաշալի կարողանում էր կիթառ նվագել ու երգել մի վայրում, որը մեզ համար օտար է, մի վայր ուր այցելում են քիչ մարդիկ, ու սրանից առաջ երբեք չէինք էլ մտածում այստեղ երգելու մասին, սակայն երգի կատարումը ուղղակի ավելի կենդանի դարձրեց տիեզերքը ու դրան այլ աչքերով նայելու տեղիք տվեց մեզ:
3 20 միլիարդ Երկիրներ
Այս տարի Կեպլերի աստղադիտակի շնորհիվ, որը տիեզերքում է 2009թ.ից, հաստատվեց, որ մեր գալակտիկան այնքան էլ միայնակ չէ: Կեպլերի աստղադիտակը սկանավորում է տիեզերքը ու հաշվարկում մոլորակների քանակը, որոնք պտտվում են հեռավոր աստղերի շուրջ: Ընդամենը մեկ սերունդ առաջ մենք չէինք կարղ համոզված ասել, որ գոյություն ունեն արեգակնաին համակարգից դուրս մոլորակներ: Այսօր Կեպլեր աստղադիտակը արդեն 3,538 այսպիսի մոլորակներ է հայտնաբերել, չնայած դրանցից շատերի գոյությունը դեռևս պետք է հաստատել: Հարցն այստեղ կայանում է նրանում, թե սրանցից քանիսն են հասնում Երկրի չափերին ու պտտվում այնպիսի աստղի շուրջ ինչպիսին Արեգակն է ու այնպիսի հեռավորության վրա, որ դրա վրա հնարավոր լինի ջրի առկայությունը հեղուկ վիճակում, որն ինչպես մենք գիտենք կյանքի առկայության կարևոր նախապայմանն է:
Նոյեմբերին գիտնականները եկել են այն եզրակացության, որ Ծիր Կաթին համաստեղության մեջ մոտ 20 միլիարդ Երկրի նման մոլորակներ կան: Սա իհարկե էքստրապոլացիա է` հաշվարկ առանց ստույգ գիտության:
Կեպլերի տեսողական սահմանը միայն 150,000 աստղեր է կազմում մի գալակտիկայում, որտեղ 300 միլիարդից ավելի աստղեր կան: Այս հսկայական տարածության մեջ ընդամենը մեկ ոտնահետքի չափ տարածք նկատող աստղադիտակը արդեն 10 մոլորակ է հայտնաբերել, որոնք ունեն Երկրի նման մոլորակի չափանիշներ: Այս տեղեկատվությունն ու այլ վիճակագրական գաղտնի տեղեկությունների հիման վրա գիտնականները հաշվարկել են մոտ 20 միլիարդ այսպիսի մոլորակների առկայությունը տիեզերքում, այնպես որ Երկիրը այնքան էլ հատուկ չէ որքան կարծում եք:
2 Երկնաքարի անկումը Չելյաբինսկում
Չելյաբինսկում 2013թ.ի փետրվարի 15-ին մարդիկ սովորականի պես բազմաթիվ մտքերով իրենց օրն սկսեցին, սակայն նրանց մտքով անգամ չէր անցնի ականատես լինելու նրան ինչ տեսան այդ օրը: 10 տոննա կշռող երկնաքարը սլանում էր ուղիղ նրանց վրա 67,000 կմ/ժ արագությամբ, ու սրա պայթյունի ուժգնությունը Հերոսիմայի ռումբից 20-30 անգան ավելի էր կազմում: Սա կարծես նրանք գիտակցեին այն ժամանակ, երբ երկնաքարը Երկրից 23,3 կմ հեռավորության վրա պայթեց օդում, որի արդյունքում 1491 մարդ վիրվորվեց ու 7200 շենք վնասվեց: Եթե երկնաքարը հասներ Երկրին Հերոսիմայի ռումբի ազդեցությունը կունենար առանց ռադիացիայի:
Այսօր արեգակնային համակարգը հսկվում է տարբեր տիեզերական սարքերով, որոնք բաց են թողնված տիեզերք այնպիսի գործակալությունների կողմից ինչպիսին օրինակ` NASA-ն (ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերական հետազոտություների գոործակալություն) է, այնպես, որ մինչև Երկիր հասնելը կարողանանք նկատել ու պայթեցնել մինչ դա կհասցնի որևէ վտագ ներկայացնե մեզ համար: Սակայն ինչպես այս տարի հասկացանք, երբեմն երկնաքարերը կարող են խուսափել ռադարներից, այնպես որ պետք է միշտ ուշադիր ու սթափ լինել:
1 «Voyager 1»-ը պաշտոնապես դուրս է բերվում արեգակնային համակարգի սահմաններից
«Voyager 1»-ը տիեզերական հետազոտական սարք է, որը ոչ մի առանձնահատուկ բան չի արել այս տարի, ու գործել է ինչպես նախկին տարիներին սկսած 1977թ.ից թռչելով 56,000կմ/ժ արագությամբ: Սակայն 2013թ.ին ամեն ինչ փոխվեց, երբ առաքելություն հետազոտության թիմը հայտարարեց, որ տիեզերանավը արդեն բաց կթողվի ավելի հեռու` արեգակնային համակարգի սահմաններից դուրս, ու այդպիսով, փաստորեն, դառնալով մարդու կողմից պատրաստված առաջին սարքը, որն այդքան հեռու կուղարկվի:
Այնուամենայնիվ դեռևս ոչինչ չի նշվել այն բանի մասին, թե կոնկրետ ինչ է անելու արեգակնային համակարգում օգտագործված այս սարքը: Հայտնի է, որ արեգակնային համակարգի սահմանները փակվում են այնտեղ, որտեղ արգակի ազդեցությունն այլևս չի զգացվում: Պետք է նշել նաև, որ այս սահմանը, ինչպես և Երկրի դեպքում հստակ սահմանված չէ: Այն իրենից ավելի շատ ներկայացնում է, կորաձև փոթորկոտ շրջան է, որտեղ միջաստղային մասնիկները բախվում ու միաձուլվում են արեգակնային համակարգի միջաստղային մասնիկներին: Այստեղ մագնիսական դաշտ է առաջանում ու միջաստղային տիեզերական ճառագայթներ առաջանում, որը փաստորեն 2012թ.ին նկատվել է, սակայն մի ամբողջ տարի է պահանջվել որպեսզի այն ուսումնասիրվի ու հաստատվի: Այնպես որ այս տարի հաստատվել է որ «Voyager 1»-ն անցել է Արեգակնային համակարգի սահմանը: Դեռ 15 տարի մենք հնարավորություն ունենք հետևելու տիեզերական հետազոտական այս սարքին քանի որ դրաննից հետո նրա միջուկային գեներատորը կանգ կառնի ու սարքը հավերժ կլողա աստղերի հետ: