10  Գալակտիկայի ամենափոքրիկ մոլորակը


Տիեզերքի անսահմանության մեջ բազմաթիվ գալակտիկաներ, մոլորակներ ու աստղեր կան: Հենց մեր գալակտիկայում գիտնականները պարբերաբար նոր գաճաճ մոլորակներ են հայտնաբերում: Վերջերս հայտնաբերվել է «Կեպլեր-37բ» մոլորակը` Կեպլերի տիեզերական հեռադիտակով: Այս գաճաճ մոլորակը Երկրից 200 միլիոն լուսային տարի հեռավորությամբ գտնվող աստղի արբանյակ է ու 3860 կմ շարավիղ ունի, որը չնայած կարող է հսկայական թվալ, սակայն իրականում այն Մերկուրի մոլորակի միայն 2/3-րդ մասն է կազմում ու ընդամենը 10%-ով է մեծ լուսնից: Այսպիսի փոքրիկ մոլորակ հայտնաբերելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ Կեպլեր աստղադիտակը, հետևելով լույսին, կարողանում է արեգակնային համակարգից դուրս մոլորակներ հայտնաբերել` անցնելով դրանց մոտ գտնվող աստղերի պտտման հետքով: Սակայն 37բ-ն այնքան փոքր է, որ ընդամենը 0.2% լույս է կարողանում արտացոլել: Այնուամենայնիվ, աստղն ինքը անսովոր  հաստատուն դիրքում է եղել, որն էլ հնարավորություն է տվել դրա արտացոլված լույսից հայտնաբերել մոլորակը: Իսկ ինչ վերաբերում է այս մոլորակի վրա կյանքի գոյությանն, ապա միանգամից ասենք, որ մոռանաք դրա մասին, քանի որ դրա արբանյակային աստղն այնքան մոտ է գտնվում իրեն, որ այն իր շրջապտույտն ավարտում է ամեն 11 օրը մեկ, այն ամբողջությամբ անօդ է ու սարսափելի տաք և կենսաբանական օրգանիզմի ոչ մի հետք այստեղ չկա:

 9  Տիեզերքի ամենասառը վայրը


Կարծում եք, թե այս ձմեռ չափազանց ցուրտ է: Ուրախ եղեք, որ չեք բնակվում Բումերանգ նեբուլայի մոտակայքում: Սա գազային ամպ է, որը մնացել է հինավուրց աստղի պայթյունից: Այն Երկրից մոտ 5000 լուսային տարի հեռավորության վրա է գտնվում: Գիտնականները մշտապես զարմացել են այս նեբուլայի անսովոր ձևով, որն ավելի շատ նման է շապիկին ամրացվող թիթեռնիկի, քան բումերանգի: Աստղագետներին այս տարի հաջողվել է Չիլիի անապատից «ALMA» աստղադիտակի օգնությամբ հետևել նեբուլային ու պարզել, որ այն իրականում ձվաձև տեսք ունի ու դրա կենտրոնի հաստ մասը կլանում է աստղային փոշուց կամ մասնիկներից արտազատվող լույսը, իսկ մնացած մասը ավելի քիչ է կլանում լույսը, որն էլ նպաստում է դրա թիթեռնիկի տեսքին: Այնուամենայնիվ, նեբուլայի հետ կապված ամենահետաքրքիրը երևույթը դրա ջերմաստիճանն է: Այս նեբուլայի որոշ հատվածների ջերմաստիճանը հասնում են մինչև -272Co-ի: Սա մոտավորապես բացարձակ զրոյից 1.1 Co-ից բարձր է, քանի որ ըստ ֆիզիկայի օրենքի, բացարձակ զրոն համարվում է ամենացածր ջերմաստիճանը, իսկ դա Ցելսիուսի սանդղակով կազմում է -273.15Co: Նույնիսկ միջգալակտիկական տարածքներն են ավելի տաք, քան այս նեբուլան, քանի որ միջգալակտիկական տարածքների ջերմաստիճանը հասնում է մինչև -270Co-ի:

 8  Բախվող աստղերը ոսկի են արտադրում


Հաճախ կարելի է լսել այն հարցը, թե ինչու ենք մենք այդքան գումարներ ծախսում ու գնում տիեզերք, երբ այստեղ` երկրի վրա էլ բավականաչափ խնդիրներ ունենք: Դե եթե բոլոր պատասխանները, կապված գիտական հայտնագործություններին ու մարդկային հոգու մասին բացահայտումները ձեզ չեն բավարարում, ապա ասենք, որ տիեզերքում հնարավոր է մեծ քանակությամբ ոսկի ձեռք բերել, որ առաջացել է տիեզերքի կազմավորման սկզբում` աստղերի միջև եղած ճնշումից ու տաքությունից: Սակայն ոսկին այնքան ծանր է, որ անհրաժեշտ է ուժեղ պայթյուն, որպեսզի այն կազմավորվի: Ամենահավանական տարբերակը գիտնականները համարում են նեյտրոնային աստղերի բախումը: 2013թ.-ին NASA-ի «Swift» աստղադիտակը գամմա ճառագայթների պայթյուն նկատեց Երկրից 3.9 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա: Դրանից մեկ շաբաթ անց արդեն «Hubble» աստղադիտակով նույն ուղղությամբ ուսումնասիրեց այդ տարածքը ու նոր կառուցված ատոմներով կենտրոնացված ինֆրակարմիր էներգի ֆիքսեց, որոնք 3000 անգամ ավելի մեծ էին Երկրից: Այդ ատոմների բնույթը ենթադրում էր, որ այդ տարածքում մի քանի լուսնի չափ մաքուր ոսկի կա ձևավորված: Եթե միայն մեկ բախումը կարող է այսքան քանակությամբ թանկարժեք մետաղ առաջացնել, ինչո՞ւ  է դա այդքան բացառիկ երևույթ տիեզերքում: Պատասխանն այն է, որ  այնպիսի գալակտիկաներում, ինչպիսին մերն է, այդ բախումներն իրականում բավականին հազվադեպ են տեղի ունենում` մոտավորապես 100.000 տարին մեկ:

 7  Սատուրնի հյուսիսային բևեռի փոթորիկը


Երկրի վրա տեղի ունեցող փոթորիկները կարող են բավականաչափ վտանգավոր լինել իրենց 240կ/ժ արագության հասնող քամիներով ու հսկայական պտտահողմերով: Սակայն պատկերացրեք Սատուրնի վրա, որտեղ գտնվող «Cassini» տիեզերական հետազոտական սարքը, վերջերս հայտնաբերվել է հյուսիսային բևեռի սուպերփոթորիկ: Եթե այդ փոթորիկը համեմատենք Երկրի վրա հայտնի ուժեղագույն փոթորիկների հետ, ապա սրանք դրա դիմաց սովորական փռշտոցի կնմանվեն: Միայն փոթորիկի կենտրոնական մասի շառավիղը կազմում է 1900 կմ, իսկ քամիները գերազանցում են 531 կմ/ժ արագությունը: «Cassini» տիեզերական հետազոտական սարքն արդեն ֆիքսել է այս սուպերփոթորիկն այնպես, ինչպես 1980 ու 1981թ.-ին ֆիքսել էր «Voyager» կոչվող տիեզերական հետազոտական սարքը:

 6  Փոքրիկ գալակտիկաներ ու սև մատերիա


Ծիր Կաթին գալակտիկան իր մեջ պարունակում է բազմաթիվ փոքրիկ գալակտիկաներ: 300 միլիարդ աստղերով գալակտիկայի ծայրերին 160 այլ փոքրիկ գալակտիկաներ կան, որոնք հայտնի են որպես ձվաձև բույլեր: Սրանք կարող են ոչինչ թվալ, եթե այն համեմատենք է Երկրից 2000 լուսային տարի հեռավորության վրա գտնվող «Աբել 1689» կոչվող գալակտիկական բույլի կամ փնջի հետ, որտեղ 160.000 ձվաձև փունջ կա ձևավորված: «Hubble» աստղադիտակով այն ուսումնասիրելուց հետո գիտնականները պարզել են, որ այդ փնջերը հիմնականում հավաքված են գալակտիկայի կենտրոնական մասում:
Սա հնարավորություն է տալիս հասկանալու առեղծվածային «սև մատերիայի» էությունն ու դա փաստ է հանդիսանում դրա գոյությունն ապացուցելու համար: «Սև մատերիայի» զանգվածը 6-ը մեկի հարաբերությամբ ավելի ծանր է տիեզերքում գտնվող զանգվածներից, սակայն դրա էությունը դեռևս չի բացահայտվել:

Ենթադրվում  է, որ «սև մատերիան» հավաքվել է գազի ու փոշու մեջ` մեծ պայթյունի սկզբնական շրջանում, որի արդյունքում ի վերջո առաջացել են գալակսիկաները: Եթե սա ճիշտ է` դրանց արդյունքում կարող էին նաև առաջանալ գալակտիկական ձվաձև  փնջեր և, ըստ գիտնականների, հենց այդ է տեղի ունեցել «Աբել 1689»-ում, որտեղ փոքր գալակտիկաները հավաքվել են ավելի մեծ գալակտիկաների ներսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել