Չորս մոմեր այրվում էին դանդաղ: Լռություն էր և լսվում էր նրանց զրույցը: Առաջինն ասաց.
- Ես խաղաղությունն եմ, մարդիկ չեն հասցնում ինձ պահել, կհանգչեմ, – ասաց և թուլացրեց կրակը ու մարեց: Երկրորդն ասաց.
- Ես հավատն եմ, ավելորդ եմ, մարդիկ չեն ուզում իմանալ իմ մասին, իմաստ չունի վառված մնալ:Երբ ավարտեց խոսքը, փչեց թույլ զեփյուռը և հանգցրեց նրան: Երրորդ մոմը արտահայտվեց տխուր.
- Ես սերն եմ: Էլ ուժ չունեմ, մարդիկ չեն հավատում իմ կարևորությանը. մոռանում են նույնիսկ իրենց սիրելիներին,-ասաց և անմիջապես հանգավ:
Այդ պահին ներս մտավ մի երեխա, տեսավ երեք մոմորը հանգած:
- Ի՞նչ է սա, դուք պետք է մինչև վերջ վառվեք,-ասաց ու սկսեց լացել:Այդ ժամանակ խոսեց չորրորդ մոմը.
- Քանի դեռ ես կրակ ունեմ,կվառենք մյուս մոմերը: Ես հույսն եմ: Եւ փայլող աչքերով երեխան հույսի մոմով վառեց մյուսները:
Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.net/archives/6586
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել