Ձյունը կարոտած աշխարհ է գալիս,Ձյունը չի հոգնում անհոգ տեղալուց,
Սառչում է դրսում կանգնած պատանին,
Մի ցուրտ մեղեդի մերթընդմերթ սուլում:
Ու նա չգիտի` ինչեր կան գրված
Ու չի կարդացել գրքեր գեղեցիկ,
Հոգու մեջ բազում հատորներ պահած`
Սուլում է իր ցուրտ, տխուր մեղեդին:
Ձյունը կարոտած աշխարհ է գալիս,
Ձյունը չգիտի հոգսը պատանու,
Սառչում է մի խեղճ,անտուն ընկեցիկ`
Մերթընդմերթ մի ցուրտ մեղեդի սուլում:
Նյութի աղբյուր՝ http://writerklak.blogspot.com/2013/12/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել