Ձյունը կարոտած աշխարհ է գալիս


18:50 , 14 դեկտեմբեր, 2013
Ձյունը կարոտած աշխարհ է գալիս,
Ձյունը չի հոգնում անհոգ տեղալուց,
Սառչում է դրսում կանգնած պատանին,
Մի ցուրտ մեղեդի մերթընդմերթ սուլում:
Ու նա չգիտի` ինչեր կան գրված
Ու չի կարդացել գրքեր գեղեցիկ,
Հոգու մեջ բազում հատորներ պահած`
Սուլում է իր ցուրտ, տխուր մեղեդին:
Ձյունը կարոտած աշխարհ է գալիս,
Ձյունը չգիտի հոգսը պատանու,
Սառչում է մի խեղճ,անտուն ընկեցիկ`
Մերթընդմերթ մի ցուրտ մեղեդի սուլում: