Tert.am-ը գրում է.

«Հեռավոր Լապլանդիայից եկած» մի խումբ Ձմեռ պապիկներ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնության պայքարի շրջանակներում Ազատության հրապարակից սկսել են իրենց քայլարշավը Երևանի փողոցներով:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող Ձմեռ պապիկները իրենց մեջքներին փակցրել են « Դեմ եմ» թռուցիկները և կոնֆետներ են բաժանում քաղաքացիներին:

Թռուցիկներում ասվում է, որ հաջորդ տարվա հունվարի մեկից «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» համակարգի ներդրմամբ՝ ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից գանձվելու է 6,6%-13% պարտադիր վճար:

Ձմեռ պապիկները, որոնց բաժանած կոնֆետներից ու թռուցիկներից քաղաքացիները զարմացել են, կոչ են անում միանալ պայքարին: Ձյունանուշներ չկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել