16:13 , 14 դեկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
«Հեռավոր Լապլանդիայից եկած» մի խումբ Ձմեռ պապիկներ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնության պայքարի շրջանակներում Ազատության հրապարակից սկսել են իրենց քայլարշավը Երևանի փողոցներով:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող Ձմեռ պապիկները իրենց մեջքներին փակցրել են « Դեմ եմ» թռուցիկները և կոնֆետներ են բաժանում քաղաքացիներին:
Թռուցիկներում ասվում է, որ հաջորդ տարվա հունվարի մեկից «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» համակարգի ներդրմամբ՝ ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից գանձվելու է 6,6%-13% պարտադիր վճար:
Ձմեռ պապիկները, որոնց բաժանած կոնֆետներից ու թռուցիկներից քաղաքացիները զարմացել են, կոչ են անում միանալ պայքարին: Ձյունանուշներ չկան:





Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ