Footsport.am-ը գրում է.
Համաշխարհային դասակարգման ցուցակի 2-րդ շախմատիստի` Լևոն Արոնյանի մոտ սովորույթ է դարձել անհաջողությունից հետո հաջորդ օրն իսկ համախմբել ուժերն ու դրսևորելու իր հզոր ներուժը: Այնպես որ, հայ գրոսմայստերին բարկացնելը շատ վտանգավոր է, ինչը Լևոնը բազմիցս է ապացուցել: Հերթական անգամ մեր շախմատիստը դա ապացուցեց Չինաստանում, որտեղ անցկացվում է համաշխարհային մտավոր խաղերը`արագ, կայծակնային և բասկյան ձևաչափերով: Նախորդ օրը արագ շախմատում Լևոնը միավորներ բաժանեց մրցակիցներին և 16 մասնակիցների մեջ զբաղեցրեց իր համար անսովոր` 14-րդ հորզոնականը: Բնականաբար, սպասելի էր, որ այսօր Արոնյանն այլ տրամադրվածությամբ է նստելու խաղատախտակի առջև:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել