Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշել է կառավարության կազմը: Ապագա կառավարության մեջ ՀՀԿ-ի քվոտայով նշանակվելիք նախարարների ցանկը հետևյալն է:

Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Արմեն Գեւորգյանը
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյան
Առողջապահության նախարար` Դերենիկ Դումանյան
Արդարադատության նախարար` Հրայր Թովմասյան
Արտաքին գործերի նախարար` Էդվարդ Նալբանդյան
Բնապահպանության նախարար` Արամ Հարությունյան
Էկոնոմիկայի նախարար` Տիգրան Դավթյան
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար` Արմեն Մովսիսյան
Կրթության եւ գիտության նախարար` Արմեն Աշոտյան
Մշակույթի նախարար` Հասմիկ Պողոսյան
Պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյան
Սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան
Տրանսպորտի եւ կապի նախարար` Գագիկ Բեգլարյան
Ֆինանսների նախարար` Վաչե Գաբրիելյան

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի անունը հայտնի կդառնա կառավարության նիստի ժամանակ իսկ Արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսութփյան եւ քաղաքաշինության նախարարությունները տրվել են կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությանը: Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարար մնալու է Արմեն Երիցյանը, իսկ գյուղատնտեսության նախարար` Սերգո Կարապետյանը:
Սամվել Նիկոյանը կմնա Ազգային Ժողովի պատգամավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել