Footsport.am-ը գրում է.
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` Սերգեյ Գալիցկին, ով տնօրինում երկրի մանրածախ խանութների ամենախոշոր ցանցը, դեկտեմբերի 10-ին ռուսական հայտնի «Մայակ» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է իր հայկական արմատներից, հաղորդում է BobSoccer.ru կայքը` հղում կատարելով reporter.am-ին: Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի մասնակից «Կրասնոդար» ակումբի սեփականատեր Գալիցկին ներկայում, հայկական ծագում ունեցող աշխարհում ամենահարուստ մարդն է, ում կարողությունն ըստ «Ֆորբսի» այսօր գնահատվում է 8,2 միլիարդ դոլար: 1998 թվականին Կրասնոդարում բացելով Magnit անվանումով մթերային խանութը, հետագայում Սերգեյ Գալիցկի–Հարությունյանը այն վերաճեցրեց Magnit մթերային ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑԻ, որն այսօր իր մեջ ներառում է ավելի քան 5000 խանութ, որոնցում աշխատում է ավելի քան 200.000 մարդ: «75տոկոսով ես էթնիկ ռուս են, 25տոկոսով՝ ՀԱՅ: Քանի որ մեծացել եմ ռուսական միջավայրում, այդ պատճառով ցավոք, չեմ տիրապետում հայոց լեզվին: Այնուհանդերձ ես հպարտ եմ իմ հայկական արմատներով»-հայտարարել է հայազգի հանրահայտ գործածարը, ով միաժամանակ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահն է: Գալիցկին որոշակի դերակատարում ունի ՀՀ ազգային հավաքականի աստղերից մեկի՝ հարձակվող Յուրա Մովսիսյանի պրոֆեսինալ աճի, առաջադիմության գործում, ով 2011 թվականին դանիական «Ռանդերսից» տեղավոխվել է «Կրասնոդար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ