Ընկերնե՛ր, վաղուց էի ցանկանում ներկայացնել իմ կողմից հայտնաբերված այս մեթոդը. բայց չէր ստացվում. ժամանակ չէր լինում, մեկ-մեկ էլ՝ հավես… Իսկ հիմա երկուսից էլ մի քիչ-մի քիչ կա: Սկսե՞նք: Գնացի՛նք:
Մեր նենգ պլանները իրագործելու համար մեզ հարկավոր է Android ՕՀ-ով ցանկացած սմարթֆոն/ պլանշետ: Անշուշտ կարելի է նույն արդյունքը տարածել նաեւ iOS, Windows եւ այլ ՕՀ-րի վրա, բայց ես հավես չունեմ. ուզում եք` դուք «բզբզացեք»: :-)
Ընդհանուր միտքը կայանում է հետեւյալում. օգտվել այն բանից,որ Skype-ը Ձեր վիրտուալ ընկերոջ մասին ամբողջ տեղեկատվությունը ( նկար/ կարգավիճակ/ Profile Info ) բեռնում է միայն այն ժամանակ, երբ այդ մարդը ցանցում է ( անկախ այն բանից` թաքնված է, թե ոչ ):
Անցանք գործի…
1.
Մտնում ենք Ձեր սարքի Settings – Applications – Manage Applications բաժինը ( կախված ՕՀ համարից` թեթեւակի տարբերություններ կարող են լինել ):
2.
Ցուցակում գտնում ենք “Skype” եւ ընտրում;
3.
Ընտրում ենք “Clear Data”. սրանով սարքի հիշողությունից ջնջում ենք Skype ընկերների մասին ամբողջ լոկալ ինֆորմացիան` ստիպելով Skype-ին այդ ամենը նորից բեռնել համացանցից:
4. Մտնում ենք Skype կիրառություն ( հարկավոր կլինի հավաքել անուն/ գաղտնաբառ ) եւ սպասում 10-15 վայրկյան:
5.
Հետազոտելով Skype-ընկերների ցուցակը` նկատում ենք, որ կան որոշ մարդիկ, ովքեր նշված են որպես “ցանցից դուրս”, սակայն ունեն նկար եւ/ կամ կարգավիճակ: Բռնվեցին…
Պրծ, էսքան բան: :-)
Չենք մոռանում կիսվել ընկերների հետ:








