Ինքնասպանությունները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ ինքնասպանություն, որ տեղի է ունենում անզգուշության հետևանքով և կանխամտածված ինքնասպանություն: Օրինակ, եթե մարդ պատուհան մաքրելիս հանկարծ սայթաքում է և վար ընկնելով մահանում, սա կարելի է որակել իբրև անզգուշության հետևանքով տեղի ունեցած ինքնասպանություն: Իսկ եթե մարդ վիճում է ընկերոջ հետ և որոշում կամրջից ցած նետվելով վերջ դնել կյանքին, նա գործում է կանխամտածված ինքնասպանություն:   

Աշխարհի ամենաերիտասարդ մարդը, ով կանխամտածված կերպով ինքնասպանություն է գործել, վեցամյա Սամանտա Կուբերսկին է՝ Օրեգոնից: Նա 2009 թվականի դեկտեմբերի 2-ին կախվել է: Այս առաջին դասարանցի երեխան վիճել էր իր մոր հետ: Մայրը դստերը կարգադրել էր իր սենյակ անցնել: Իր սենյակում Սամանտան գոտի էր փաթաթել իր վզին և կախվել: Երբ հայտնաբերեցին նրա՝ առաջին հայացքից անկենդան թվացող մարմինը, նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ նա մահացավ: Ոստիկանությունը հավատացած էր, որ աղջիկը պարզապես խաղացել է գոտով, և անզգուշության հետևանքով է մահացել, ոչ թե ցանկացել է ինքնասպանություն գործել: Մինչդեռ դատաբժշկական փորձաքննություն անցկացնողները ինքնասպանություն որակեցին այս դժախտ դեպքը: Դրանից հետո թեժ քննարկումներ սկսեցին այն մասին, թե արդյո՞ք այդ տարիքի երեխաներն առհասարակ ունակ են գիտակցել նման որոշման ողջ լրջությունը և անդառնալի հետևանքները:  

Կարդացեք նաև աշխարհի ամենաերիտասարդ շրջանավարտի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել