Ցավոք սրտի, հաճախ այնպես է պատահում, որ հրաշամանուկները գերծանրաբեռնված գրաֆիկի պատճառով չեն կարողանում լիարժեք վայելել իրենց մանկությունը: Այդպիսի ճակատագիր էր վիճակված նաև Ադրագոն դե Մելլոյին: 1988 թ.-ին` 11 տարեկան հասակում, նա ավարտել է Սանտա Կրուզում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի հաշվողական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ժամանակին նա համարվում էր Ամերիկայի ողջ պատմության մեջ համալսարանի ամենաերիտասարդ շրջանավարտը:

Նա շուտով զիջեց ամենաերիտասարդ շրջանավարտի «տիտղոսը» Մայքլ Քիրնի անունով մի տղայի, ով համալսարանն ավարտել է տասը տարեկանում և, մինչև չափահասության տարիքին հասնելը, երկու մագիստրոսական աստիճան է ձեռք բերել: Նա հետագայում մասնակցություն է ցուցաբերել որոշ շոուների, ինչպիսին է, օրինակ, «Ոսկու տենդը»: Այս շոուից նա շահել է 1 մլն. դոլար:  Կարդացեք նաև աշխարհի ամենաերիտասարդ վետերանի մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել