anim8

Footsport.am-ը գրում է.

Հնդկաստանի Նավի Մումբայ քաղաքում ընթացող կանանց թենիսի Ganesh Naik ITF անվանումով միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որի մրցանակային հիմնադրամը 25 հազար դոլար է, շարունակում է վերելքով հանդես գալ կանանց թենիսի Հայաստանի թիվ 1 ռակետ Անի Ամիրաղյանը: 20-ամյա հայ թենիսիստուհին, ով կանանց մենախաղի համաշխարհային (WTA-ի) դասակարգման ցուցակում ներկայում 559-րդ տեղն է զբաղեցնում, այսօր ստուգատեսի 1/8-րդ եզրափակչում համառություն դրսեւորելով եւ արդյունավետ խաղ ցուցադրելով 6-4, 2-6, 6-4 հաշվով առավելության հասավ վարկանիշով իրեն զգալիորեն գերազանցող բարդ միցակցի՝ 23-ամյա անգլուհի Ջադ Վինդլեյըի նկատմամբ: Նշենք, որ բրիտանուհին WTA-ի դասակարգման ցուցակում այժմ 307-րդ հորիզոնականում է ընթանում: Սա այս մրցաշարում Հայաստանի թիվ 1 ռակետի տոնած արդեն 4-րդ հաղթանկն էր (դրանցից 2-ը որակավորման փուլում): Այս հաղթանակի շնորհիվ Անին մտավ քառորդ եզրափակիչ եւ ստուգատեսի 8 ուժեղագույն թենիսիստուհիների շարքում շարունակում է պայքարը գլխավոր մրցանակի համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել