Newsbook.am-ը գրում է.

Ամանորին մնացել են հաշված օրեր ։ Արդեն գաղտնիք չէ, որ գալիք տարին ըստ չինական օրացույցի՝ Կապույտ փայտե ձիու տարի է։ Այն ուժի մեջ է մտնում 2014 թ․ հունվարի 31-ից՝ իր թագավորությունը պահպանելով մինչև 2015 թ․ փետրվարի 18-ը։  Ինչպե՞ս դիմավորել Նոր տարին   Որպեսզի Ձին ամբողջ տարի հոգատար լինի մեր նկատմամբ, հարկավոր է ուշադրություն դարձնել հանգամանքին, թե ում հետ պետք է դիմավորել Ամանորը։ Ձին խելացի, ուժեղ, կենսուրախ, ազատատենչ կենդանի է։ Սակայն նա անչափ կապված և նվիրված է ընտանիքին, գնահատւմ է ընտանեկան ջերմությունը, ուստի՝ Ամանորը խորհուրդ է տրվում նշել տանը, ընտանիքի անդամների հետ, ջերմ ու հարազատ մթնոլորտում։ Խորհուրդ է տրվում նաև նորոգել ջրատար խողովակները, որովհետև, ըստ չինական հավատալիքի, երբ խողովակից ջուր է հոսում, տնից բարիքն է գնում։ Ի՞նչ հագուստով դիմավորել Նոր տարին  Ձին ազատություն է սիրում, հետևաբար նախընրած հագուստն էլ պիտի լինի թեթև և ազատ։ Ակտուալ գույներն են ՝ կապույտը, կապույտի երանգերը, մանուշակագույնը, կանաչը։ Այս գուները, ըստ չինական ավանդույթի, համապատասխանում են փայտի տարերքին։ Իսկ օրինակ վառ գույները, ինչպիսիք են օրանժը, կարմիրը, դեղինը կարող են վախեցնել ձիուկին, և այդ դեպքում նա կշրջանցի ձեր տունը։ Ի՞նչ սանրվածքով դիմավորել Նոր Տարին Թափված երկար ուղիղ մազերը կընգծեն ձեր բնական գեղեցկությունը, ակտուալ են նաև թեթև, ալիքավոր վարսերը, որնք հիշեցնում են ձիու բաշը։ Հյուսերով սանրվածքները, տարբեր տեսակի ժապավենների օգտագործմամբ և ճիշտ ընտրված հագուստը ձեզ հետաքրքիր, նոր տեսք կտան։ Պետք չէ մոռանալ «ձիու պոչիկի» մասին, որն միշտ նորաձև է և ավելի քան ակտուալ է հենց այս տարում։ Ի՞նչ մատնահարդարում է խորհուրդ տրվում անել Նոր Տարուն Կապույտ փայտե ձիու տարում նորից մոդայիկ են բնական տեսք ունեցող եղունգերը, ուստի արհեստականրեն աճեցրած եղունգների մասին հարկաոր է մոռանալ։ Բայց տոնական տեսք կարելի է հաղորդել մատներին՝ զարդարելով հուլունքներով, նախշերով, փայլերով։ Ի՞նչ զարդ կրել Նոր Տավա գիշերը Զարդերից ձիուկի աչքը շոյելու համար կարելի է կրել փայտյա զարդեր կամ մարգարիտե վզնոց։ Այս զարդերը կարող եք հաճախ կրել գալիք տարում, քանի որ դրանք համարվում են տարվա խորհրդանիշը:

Պատրաստեց՝ Անժելիկա Եղիկյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել