1in.am-ը գրում է.

Դեկտեմբերի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդին և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգստարին, որոնք Երևան են ժամանել Հարավային Կովկասի երկրներում ԱՄՆ դեսպանների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով։ 

Ողջունելով հյուրերին նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը համատեղ ջանքերի շնորհիվ վերջին տարիներին որակական նոր փուլ է թևակոխել և առկա են անհրաժեշտ պայմանները դրանց առավել ընդլայնման համար։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Էրիկ Ռուբինն ասել է, որ Միացյալ Նահանգները կարևորում են Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը։ 

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերին, ամփոփվել են նոյեմբերին Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները, կարևորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ պայմանավորվածության իրագործումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, արծարծվեցին նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել