Թողեք, թողեք ես շուտ հասնեմ: Օրվա խորհորդը:

ԱԺ նիստի ժամանակ, Հովիկ Աբրահամյանի խոսքերով, Նիկոլը կրկին շտապեց: Հասկացանք, դուրսը ձյուն է եկել, լավ եղանակ է, բայց դե, համբերի էլի, Նիկոլ ջան, դեռ կհասցնես iPhone-ով նկարվես, քցես ՖԲ ու բոլորին ապացուցես, որ դըրսումը Ձյունա:

Արա ասելու տենդենցը ԱԺ-ում շարունակվում է, իմ կարծիքով մոտ ապագայում, որոշ պատգամավորներ «ԱՐԱՆ», որպես քաղաքական կատեգորիա դարձնելու օրինագիծ կառաջարկեն: Մանվել Բադեյան ջան, Ձեր ինտելեկտի մասին ես ոչ, թե լսել, այլ տեսել եմ, բայց չէր կարելի ԱԺ-ում 5 րոպեյվա մեջ 2 սխալ թույլ տալ: Պետք չէր արայով խոսել, երկրորդն էլ պետք չէր եզդիներին վիրավորել: Պատգամավոր եք ու հաստատ համոզված եղեք եզդի ազգի ներկայացուցիչներ կլինեն, որ ՀՀԿ-ի օգտին են քվեարկել, իսկ դուք նրանց վիրավորում եք:

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ գնաց Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի մոտ: Իմ կարծիքով արդարացված քայլ է: Ոնց էլ լիներ, գոնե մեկ ֆուտբոլիստ պետք է ընդգրկվեր 10 լավագույն մարզիկների շարքում: Չնայած իմ կարծիքով այնպես չի, որ դա ֆուտբոլիստների կյանքը կփոխեր, բայց դե մանրուքներն էլ են երբեմն հաճելի լինում: Իսկ եթե դա քմահաճույքով է, ավելի լավ կլինի այդ տարեկան նոմինացիան չլինի:

Ազգային սպորտին նպաստում ենք ամեն կերպ: Երթուղայինների մեջ մարդիկ այնպիսի դիրքերով են կանգնում, որ մեր թեթև ատլետիկան մի քանի տարուց աշխարհում առաջատարը կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել