1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կուբայի պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն հանդիպել են Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հուղարկավորության արարողությանը և սեղմել են միմյանց ձեռքը՝ հաղորդում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ Մանդելան մահացել է անցած հինգշաբթի՝ Յոհանեսբուրգում գտնվող իր տանը՝ 95տարեկան հասակում: Նա ՀԱՀ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահն է և երկիրը ղեկավարել է 1994-1999 թթ.:

ԱՄՆ-ը և Կուբան դիվանագիտական հարաբերություններ չունեն, սակայն 1977 թ. պայմանագրի համաձայն՝ Վաշինգտոնում և Հավանայում գործում են երկու երկրների շահերը ներկայացնող բաժիներ: 2010 թ. պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ում բնակվում է ավելի քան 1.1 միլիոն կուբացի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել