Հայաստանի Հպարտ Հանրապետությունում (ՀՀՀ) մարդահամարը բարով խերով իրականացրեց մեր ՀՀՀ թվերի նախարարությունը։ Գումարեց, հանեց, ընդհանուր հայտարարի բերեց ու ներկայացրեց, թե էս է՝ մնացել ենք մենք մերոնցով. ով գնալու էր՝ գնացել է, ով մնացել է, լավ կլինի էդպես էլ մնա, թե չէ հրեն էն արևելյան ոչխարահպատակները ատամներն են, երևի, ուրախացած սրում (հաշվեք. մեկ ՀՀՀ քաղաքացուն երեք ու մեկ քարրորդ թլպատված արևելյան թշնամի է բաժին ընկնում, էդ հլա չհաշված արևմուտքի՝ էլի թլպատված թշնամեքին ու իրենց՝ ցավոք անթլպատ չադրավոր կնանիքին, առաջին խանումի գլխավորությամբ)։

Մինն ասում է էս թիվը ճիշտ է, էն մեկելն ասում է, թե «զակազ» կար ավելին հաշվելու (բա որ կար, ինչու՞ չհաշվեցին), ես էլ էսպես խելախոսիս էկրանին բութ մատով թխթխկացնելով մտմտում եմ, թե մեկը լիներ վիրտուալահայությանը համրեր՝ ֆեյսբուքահայությանըբլոգահայությանը… Համրեր, ու դրա հանրագումարից հաներ բոտահայությանըֆեյքահայությանը։ Տեսնես էդ թվաբանական գործողությունից հետո վիրտուալահայության թիվը քանի՞ անգամ կպակասեր։

Ասելս ինչ ա. էս ընտրությունները շուտ անցնեին, գնային, էլի առաջվա հին ու բարի շփումը վերականգնվեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել