50 գ փափուկ կարագը 140 գ շաքարավազի հետ լավ տրորել: Ուրիշ ամանի մեջ հարել 2 խոշոր ձու, ավելացնել կարագով զանգվածին: 230 գ ալյուրը 4 թ. գդալ փխրեցուցիչի (разрыхлитель) հետ մաղել, ավելացնել 1/4 թ. գդալ աղ, վանիլ, խառնել: Հերթով և քիչ-քիչ կարագով զանգվածին ավելացնել ալյուրը և 200 մլ կաթ: Ստացվում է ոչ պինդ խմոր, հարիչի կարիք չկա, պետք չէ խմորը շատ խառնել, ստացված զանգվածին ավելացնել լվացած, չորացրած և ալյուրի մեջ թավալած 100 գ հատապտուղ կամ չամիչ: Կարող եք թխել փոքր կեքսեր կամ մեկ հատ կեքս: Թխել նախապես 190 (370F) աստիճան միացրած ջեռոցում փոքրերը 25, իսկ մեծը` մոտ 40 րոպե: Բարի ախորժակ!!!!


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել