Haynews.am-ը գրում է.
Դեկտեմբերի 10-ը ՄԱԿ-ի որոշմամբ նշվում է որպես համաշխարհային ֆուտբոլի օր:
Նման ձևով միջազգային հանրությունը տուրք է տալիս այն սպորտաձևին, որը միլիոնավոր մարդկանց համար պարզապես ապրելակերպ է:
Ֆուտբոլը համարվում է աշխարհի ամենատարածված և սիրված խաղը, որին հետևում և մասնակցում են ազգային պատկանելիության բոլոր անձինք` անկախ նրանց տարիքից, սոցիալական դիրքից և մասնագիտությունից:
Ժամանակակից ֆուտբոլը հայտնվել է 19-րդ դարի վերջում, երբ Անգլիայում բանվորները գնդակ էին գլորում կարճատև ընդմիջումների ժամանակ: Սակայն առաջին հիշատակումներն այդ խաղի մասին թվագրվում են դեռևս մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակով՝ Չինաստանում: Թե ինչ կանոններ էին գործում այն ժամանակ, մնում է միայն գուշակել: Ավելի ուշ շրջանի Անգլիայում ևս կանոններ որպես այդպիսին չկային, ուղղակի հարյուրավոր մարդիկ փողոց էին դուրս գալիս ու հարվածներ հասցնում գնդակին:
Միայն 1863թ. ստեղծվեց ֆուտբոլի անգլիական ասոցիացիան և կանոններ սահմանվեցին, որոնք արգելում էին դիպչել գնդակին ձեռքով: Այդ պահին էլ տեղի ունեցավ ժամանակակից ֆուտբոլի պաշտոնական ծնունդը: 1872թ. տեղի ունեցավ առաջին խաղը Անգլիայի ու Շոտլանդիայի թիմերի միջև:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1386678727
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել