arasFootsport.am-ը գրում է.

Հայաստանի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հարցազրույց է տվել «Газете.Ru»- ին, որը թարգմանաբար, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:

-  Ինչու՞  նախապատվությունը տվեցիք «Սպարտակին» և ոչ թե`«Մոնակոյին»Թե՞  

ֆրանսիական ակումբ տեղափոխությունըմիայն խոսակցություններ էին:

- Կար այդպիսի հետաքրքրություն, սակայն ես չէի ցանկանում Ֆրանսիա մեկնել` առանց հայտնի լինելու: Երբ տեղափոխվում ես այդպիսի թիմ, պետք է նրան համապասխանես, ավելի բարձրակարգ խաղացող լինես:

-  Կարելի՞ է ձեզ ԲԿՄԱի գծով մասնագետ համարելչէ՞ որ դուքբանակայինների դարպասը 

գրավել եք և «Կուբանի» կազմումխաղալիսև «Սպարտակի»:

- Կարելի է, և դա հատուկ զգացողություն է` գրավել չեմպիոնի դարպասը: Հատկապես այն ժամանակ, երբ դա սկզբունքային այնպիսի մրցակցի դեմ, ինչպիսին ԲԿՄԱ-ն է:

-  Չե՞ք ցանկանում միանալ Հենրիխ Մխիթարյանին:

- Այս պահին «Սպարտակի» հետ ունեմ հնգամյա գործող պայմանագիր, և ես այստեղ  երջանիկ եմ:  Սակայն, ինքներդ հասկանում եք, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի հավակնություններ, և  վստահ եմ, որ կգա ժամանակը, երբ կխաղամ եվրոպական հեղինակավոր թիմերից մեկում: Սակայն այժմ բոլորս մտքերս  միայն «Սպարտակի» հետ են:

Ե՞րբ առաջին անգամ առաջարկ եղավ հանդես գալ Հայաստանիհավաքականում:

- Դա տեղի ունեցավ 2010-ին` «Այաքս»-«Սպարտակ» հանդիպումից հետո: Առաջարկն արեց իմ գործակալ Վալերի Հովհաննիսյանը: Դրանից հետո նա ևս վեց անգամ ժամանեց Ամստերդամ` այդ հարցը քննարկելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել