Esem.am-ը գրում է.

Երեկ` դեկտեմբերի 9-ին, լ ժամը 17:35-ին Շենգավիթ բժշկական կենտրոնում ծնվել է նախկին «4 տարբերակ» խմբի երգչուհի Քնարիկ Զաքարյանի երկրորդ բալիկը: Փոքրիկը լույս աշխարհ է եկել 50 սմ հասակով և 3450 գրամ քաշով: Ծնողները նրան տվել են  Նատալի անունը:

 

 

Մինչ ծննդաբերությունը ESem.am-ի հետ զրույցում Քնարիկը նշել էր, որ որդին` Տիգրանը մեծ ոգևորվածությամբ է սպասում քույրիկի լույս աշխարհ գալուն: «Տղայիս ասել ենք, որ Նատալին իրեն շատ է սիրում, իսկ ինքն էլ ցանկացել է, որ քույրիկն իրեն մեծ  ու կանաչ գնդակ բերի»,- ասել էր երգչուհի-դերասանուհին: Իսկ ծննդաբերությունից հետո մեզ հետ զրույցում Քնարիկն ասաց. «Աղջկաս նմանեցնում ենք մեր որդուն. ամեն ինչ լավ է, ես էլ, փոքրիկս էլ մեզ լավ ենք զգում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել