«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Աժ ԲՀԿ խմբակցության մի քանի անդամների հետ ու քննարկել, թե այսօրվա Աժ արտահերթ նիստում ԲՀԿ-ն ինչ պահվածք պիտի ունենա։ Նշենք, որ այսօր Աժ-ում քննարկվելու է 2014թ. բյուջեն։ Տեղեկացանք նաև, որ այսօր՝ մինչ Աժ նիստի մեկնարկը, Ծառուկյանը հանդիպելու է խմբակցության բոլոր անդամների հետ ու հրահանգելու է, որ իրենց ելույթներում շատ չփնովեն ՀՀ վարչապետին ու նրա գործունեությունը։
Փորձեցինք տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից։ Նա ասաց, որ այսօր Աժ ԲՀԿ խմբակցությունը նիստից առաջ քննարկում է ունենալու. «Ուրեմն այսքան քննադատություններից հետո այս ամենը Ձեզ բավարար չէ, ու Դուք ինչ-որ ասեկոսեների՞ եք հավատում։ Մեր բոլոր որոշումները կայացվում են պարոն Ծառուկյանի հետ»,-գրում է թերթը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=332024820270159&id=132822386857071
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել