Impoqrik.am-ը գրում է.
Շատ կարևոր է, որ ընտանիքի բոլոր անդամներն ընդունեն դաստիարակության նույն մեթոդը: Որպեսզի երեխան չմտածի, թե ինչու մայրիկի դեպքում «չի կարելի», իսկ տատիկի դեպքում «կարելի է»: Բարձր պահեք մեծահասակի հեղինակությունը, եթե, օրինակ` հայրիկը սխալ է վարվել, պետք չէ երեխայի ներկայությամբ քննադատել նրան: Ավելի լավ է հետագայում, առանձին զրույցի ժամանակ բացատրել, թե ինչ սխալ է թույլ տվել: Այլապես երեխան կհասկանա ամեն մեկի թույլ կողմերը և արդյունքում կդադարի հաշվի առնել մեծահասակների կարծիքը:
Իր պահվածքով երեխան կարծես թե ստուգում է մեծահասակին. գուցե ամեն դեպքում կարելի է: Եվ գեթ մեկ անգամ զիջելու դեպքում հետո ավելի վատ կլինի:
Մեծահասակները պետք է զսպեն իրենց բացասական էմոցիաները, այլապես երեխան, կրկնորինակելով նրանց, կլինի կոպիտ և կտրուկ: Կամակորության ժամանակ պետք չէ երեխայի վրա գոռալ կամ ամոթանք տալ, նախընտրելի է նրան շեղել խնդրից, իսկ հետո, երբ հանգստանա, կբացատրեք, թե որքան վատ է նա վարվել:
Այժմ երեխային պետք է վերաբերվեք որպես ընտանիքի լիիրավ անդամի: Հարկավոր է նրանից խորհուրդ հարցնել, լսել նրա կարծիքը: Եթե երեք տարեկանի ճգնաժամն անուշադրության մատնեք և չօգնեք ձեր երեխային, ապա ճգնաժամը կարող է ձգձգվել, իսկ երեխան կդառնա չենթարկվող:
Թույլ տվեք, որ երեխան ինքնուրույն լինի, նրան մեծ իրավասություն տվեք: Թող երեխան զգա ծնողների սերը և հոգատարությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ