Հայկոն տեսե՞լ է Իլհամի ծիծաղն այն պահին, երբ Թրամփը Վաշինգտոնում հայտարարում է, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ հատուկ համաձայնության է եկել «Թրամփի ուղու» վերաբերյալ: Իլհամի ծիծաղից հասկանալի է դառնում, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում «Թրամփի ուղի» կամ «Խաղաղության խաչմերուկ» ասվածը, որի վերաբերյալ Հայկոն անհիմն պնդումներ է անում՝ համոզելով, թե իբր փակ է միջանցքի հարցը: Այո, փակ է, իսկ փակ է, քանի որ Վաշինգտոնում այն բացվել է ուղղակի այլ անվամբ ու բրենդավորմամբ:
Մյուս բանը, որով Հայկոն պարծեցել է, էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցն է: Ֆիքսենք, որ խոսքը գնում է մոդուլաին ատոմակայանների մասին, որոնք ուզում են փաթաթել Հայաստանի վզին: Ո՞րն է դրա հիմնական նպատակը: Հիմնական նպատակը Թուրքիայի խնդիրը լուծելն է. ուզում են մեզ թողնել արևային էներգիայի ու ինչ-որ մոդուլների հույսին, որպեսզի կարողանան փակել տալ Մեծամորի ատոմակայանը, որտեղ, ի դեպ, կա հնարավարություն՝ միջուկային զենք ստեղծելու,ու այդ առումով այն բացառիկ է: Թուրքիայի ու Ադրբեջանի փորացավը տասնամյակներ ի վեր այդ ատոմաայանն է եղել, որի դեմ տարվել է հակաքարոզչություն ամեն մի հարմար առիթի դեպքում:
Ինչ վերաբերում է AI-ին, ապա հարց է առաջանում՝ ո՞ւմ է այն ծառայելու, ու ինչ նպատակով է ԱՄՆ-ն այստեղ փորձելու ներդրումներ անել: Բայց եթե անգամ Հայաստանը դառնա AI-ի համաշխարհային գլխավոր կենտրոն, դա չի լուծելու Հայստանի ադրգեջանացման հարցը, որին գնում է Նիկոլը:
Այնպես որ՝ պետք չէ Նիկոլի վաշինգտոնյան ֆիասկոն ներկայացնել որպես ընդդիմության ֆիասկո ու երկնել բաներ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4557
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



