Հարց`

Քանի՞ օր առաջ պետք է տղամարդը ալկոհոլ  չօգտագործի, եթե ցանկանում ենք հղիություն պլանավորել:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Սպերմատոգենեզը՝ (սերմնաբջիջների առաջացման և ձևավորման պրոցեսը) իրենից ներկայացնում է բջիջների արագ կիսման և բազմացման գործընթաց, այն խիստ զգայուն է արտաքին վնասակար գործոնների նկատմամբ: Ալկոհոլը և թմրանյութերը  ինչպես ուղղակիորեն, այնպես էլ այլ օրգանների ֆունկցիան վնասելով, առաջ են բերում սերմնաբջիջների շարժունակության արգելակում, շատացնում դեֆեկտավոր բջիջների տոկոսային պարունակությունը:

Ծխախոտի ծուխը պարունակում է բազմաթիվ վնասակար նյութեր, հատկապես վերարտադրողական համակարգի համար վնասակար է համարվում ակրոլեինը: Ծխելը ազդում է սերմնաբջիջների ԴՆԹ-ի վրա և կարող է պատճառ հանդիսանալ պտղի մոտ զարգացման անոմալիաների:

Սպերմատոգենեզի ամբողջ գործընթացը տևում է մոտ 65-70 օր, ուստի հղիություն պլանավորելուց արդեն 3 ամիս առաջ խորհուրդ է տրվում հրաժարվել բոլոր վնասակար սովորույթներից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել