Footsport.am-ը գրում է.
Բարձրագույն խմբի առաջնության առաջին կեսի առաջատարն էլ կատարեց իր ընտրությունը: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի քարտուղար Ծովինար Առաքելյանը, «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը ՀՖՖ են ներկայացրել ակումբի հինգ ֆուտբոլիստների թեկնածությունը, ովքեր կընդգրկվեն Հայաստանի լավագույն խաղացողի մրցույթի ընդհանուր ցուցակում: Այդ ֆուտբոլիստներն են.Ստեփան Ղազարյանը, Գևորգ Նռանյանը Ալեքսանդր Ռակիչը Նորայր Գրիգորյանը, Միլոշ Ստամենկովիչը:
Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՖՖ-ն փոխել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի որոշման կարգը եւ ընտրում է ոչ թե առաջնության, ինչպես եղել էր նախորդ տարիներին, այլ տարվա լավագույն ֆուտբոլիստին: Սա նշանակում է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում կլինեն նաեւ ազգային հավաքականի անդամներ, ովքեր հանդես են գալիս արտերկրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ