450-500 գ ձկան փափկամիսը (ես սաղմոն են օգտագործել) բաժանել 2 մասի: Կես կիտրոնի հյութը, 1 ճ. գդալ զեյթունի ձեթը, 1 թ. գդալ պրովանսյան կանաչիները (Herbs de Provence) կամ ձեր նախընտրած չոր կանաչիները խառնել, ավելացնել սև պղպեղ և աղ: Ստացված մարինադով պատել ձկան կտորները և թողնել 30 րոպե, որ համերը միաձուլվեն: 

ԸՆԿՈՒԶԵ «ՀԱԳՈՒՍՏ»՝

2 ճ. գդալ ընկույզը, 2 ճ. գդալ պաքսիմատը, 1 ճ. գդալ կարագը, 1 ճ. գդալ թարմ մաղադանոսը կամ 1 թ. գդալ չորացրածը բլենդերով հարել, որ ստացվի յուղոտ զանգված: 
Ձուկը դնել ձեթով պատված ջեռոցի տապակի մեջ, յուրաքանչյուր կտորը (միայն վերևի մասը) պատել ընկուզե զանգվածով և սեղմել, որ կպչի կտորին:
Եփել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 20-25 րոպե: Մատուցել կարտոֆիլով կամ բրնձե փլավով: Բարի ախորժակ!!!!!!
Հարգանքներով ՝ Նինա Մինասյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել