Արծիվը:
Մի անգամ մի մարդ սար է բարձրանում, հասնում է գագաթին ու այնտեղ տեսնում է արծվի բնում երկու ձու: Մեկը վերցնում է հետը և իջնում սարից: Բերում է այդ արծվի ձուն, և դնում իր հավաբնում գռթանի տակ: Որոշ ժամանակ հետո այդ ձվից արծվիկ է հելնում ու մնացած հավի ճտերի հետ իր օրը անցկացնում է հավաբնում, և բնականաբար սովորում է հավերին համապատասխան նիստուկացը, սակայն ինքը իր կեցվածքով ու ներքին մղումներով չի հարմարվում այդ հավաբնին, բայց չի էլ կարողանում կողմնորոշվել, թե ի՞նչն է պատճառը՝ անգամ թռչել չի կարողանում, չի իմանում որ ինքը արծիվ է, ու այդ հավաբնի բոլոր հավերը ու ճտերը ծաղրում են իրեն, ասում են,-սա մեր ուռոդն է, իսկ այդ արծվիկը՝ խոնհարաբար ընդունում ու գիտակցում է որ սա է իր աշխարհը, որ հավաբնից այն կողմ ուրիշ աշխարհ չկա, որովհետև ինքը դա է տեսել ու պատկերացում չունի, թե հավաբնից այն կողմ էլ ինչեր կան: Այդպես անցնում է մի քանի ամիս: Հավաբնի աքլորները արդեն սկսում են լարվել այդ արծվի ետևից, սա էլ մնացած հավերի նման փախնում է, որովհետև ինչ աչքերը բացվել է, նա տեսել է որ հավաբնի տերն ու տիրեկանը աքլորն է, որ բոլորը ենթարկվում են աքլորին: Մի անգամ այն արծիվը՝ որի ձուն բերել էին հավաբուն, հելնում է որսի, ու այնպես է ստացվում որ թռչում է հենց հավաբնի վրայով: Այդ պահին նկատում է որ հավաբնում արծիվ կա, ու հավերը չեն վախենում՝ դեռ հակառակը, հավերն են կտցում էդ արծվիկին, և մեծ արագությամբ իջնում է այդ հավաբնի վրա: Բոլոր հավերը վախենում են, խառնվում իրար, ով որ կողմ կարում փախնում է, մի խոսքով իրանց ապաստն են փնտրում, որպեսզի խուսափեն վերահաս վտանգից: Էս մեր արծիկը չի հասցնում փախչել, մենակ կծկվում է ու իր թևերով գլուխն է փագում:
Այդ ահավոր մեծ արծիվը հասնում է հավաբնին ու չանչերով վերցնում է արծվիկին ու բարձրացնում օդ, շատ է բարձրացնում, էս արծվիկը վախից աչքերը չի բացում, մենակ զգում է որ օդ է բարձրանում: Երբ արդեն անտեսանելի բարձրության վրա են լինում, էս արծվիկին հսկա արծիվը թողնում է, ու արծվիկը մեծ արագությամբ ներքև է իջնում: Էդ պահին այդ արագության շնորհիվ առաջացած քամին բացում է արծվիկի թևերը, ու մի պահ արծվիկը զգում է որ այլևս չի իջնում, այլ օդում սվառնում է: Մի կերպ վախենալով բացում է աչքերը ու տեսնում է հրաշք՝ մի գեղեցիկ տեսարան, մի աննկարագրելի կատարիալ գեղեցկություն: Առաջին անգամ զգում է իր մեծությունը, իր ազատությունը: Այդ պահին մոտենում է ծեր արծիվը և ասում,-հետևիր ինձ, ու տանում է բարձր սարերի արանքում գտնվող մի մաքուր ու ջինջ լճակի մոտ: Նրանք 2 -ով մոտենում են այդ լճակին և արծվիկը այդ լճակի արտացոլանքում տեսնում է իր իրական գեղեցկությունը, տեսնում է որ ինքը ոչ մի բանով չի տարբերվում այդ գեղեցիկ ու հիասքանչ արծվից: Առաջին անգամ իր պատկերն է տեսնում՝ ու ուրախությունից բարձր ձայն է արձակում, այնքան բարձր որ ամբողջ սարերով մեկ իր ձայնը արձագանքում է: Ծեր արծիվը մոտենալով արծվիկին ասում է,-ես արեցի ինչ կարող էի, հիմա դու ինքդ որոշի ետ էս դառնում հավաբուն, թե՞ վայելում էս այս կյանքի ազատությունն ու բերկրանքը, -իսկ արծվիկը պատասխանում է,-ոչ ես ետ չեմ դառնում իմ հավաբուն, հիմա ես տեսա, թե կյանքը որն է, թե ինչքան մեծ ու անսահման է իմ տարածությունը, հիմա ես հասկացա որ հավաբնով չի սահմանափակվում կյանքը ու աշխրհը, ես գերադասում եմ լինել ազատ սավառնող ու երազում եմ որ մի օր էլ այդ հավաբնի հավերը հասկանան, թե ի՞նչ է նշանակում ազատության մեջ ճախրելը:

Ճախրեք մարդիկ, դա ձեր կոչումն է: Դուրս եկեք ձեր հավաբներից, աշխրհը ավելի ընդարձակ է քան դուք պատկերացնում եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել