Footsport.am-ը գրում է.
Footsport.am-ը ներկայացնում է Անթալիայում երեկ ավարտված շախմատի թիմային աշխարհի առաջնությունում հանդես եկած Հայաստանի հավաքականի անդամների գնահատականները: Սա մեր խմբագրակազմի տեսակետն է, կարող է լինեն չհամաձայնվողներ: Գնահատականները` ըստ 10 բալային սանդղակի:
Լևոն Արոնյան-8,5 Մեր հավաքականի առաջատարն, ի տարբերություն Եվրոպայի առաջնության, լավ հանդես եկավ ու առաջին խաղատախտակի վրա լավագույն արդյունքը ցույց տվեց: Նա ընդհանուր առմամբ 8 հնարավորից վաստակեց 6 միավոր: Հատկապես շատ կարևոր ու տպավորիչ էր Արոնյանի հաղթանակը ԱՄՆ-ի առաջատար Հիկարու Նակամուրայի նկատմամբ, որը մեզ նաև թիմային երկու միավոր բերեց: Լևոնը գեղեցիկ ոճով առավելության հասավ նաև Անիշ Գիրիի (Հոլանդիա) և Լի Չաոյի (Չինաստան) նկատմամբ: Մեր գերգրոսմայստերին ընդամենը երեք քայլ չբավականացրեց, որպեսզի տեսականորեն ոչ-ոքի պարտիայում պարտության մատնի ադրբեջանի երկրորդ կազմի առաջատար Ռաուֆ Մամեդովին:
Սերգեյ Մովսիսյան 4,5 Վարկանիշով Հայաստանի երկրորդ շախմատիստը այս անգամ պարզապես ձախողվեց, և հիմնականում նրա վատ մրցելույթի պատճառով մեր ընտրանին չխառնվեց նույնիսկ մեդալների պայքարին: Հայաստանի հավաքականի ավագ Արշակ Պետրոսյանը վերջին երեք հանդիպումներում ստիպված էր Մովսիսյանի փոխարեն խաղացնել Տիգրան Պետրոսյանին: Իսկ առաջին 6 պարտիաներում Սերգեյին հաջողվեց ընդամենը 4 ոչ-քի խաղալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ