ԱԺ ճեպազրույցում Գալուստ Սահակայնաը ակնհայտ ստեց Կուտակային կենսաթոշակի պահով, ասելով, թե դրա դեմ միայն ՀՅԴ-ն է խոսել: Հորդորում եմ Գալուստ Սահակյանին ԱԺ նիստերի սղագրություններում գտնել «Ժառանգության» պատգամավորների, այդ թվում իմ՝ ելույթները, Հակոբ Հակոբյանից ուզել օրենսդրական մեծ փաթեթի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության պաշտոնական գրավոր առաջարկությունները: 
Օրինակ, Նաիրա Զոհրաբյանի այս վերջին ելույթում արծարծվել էին այն շեշտադրումներից որոշները, որոք իմ ելույթում են եղել, հատկապես՝ «սերունդների համերաշխության» մոդելի եւ պահպանողոկանության կապի ու այլ բաների մասին: Չի կարելի հրապարակավ ստել նման ակնհայտ փաստերի կապակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել