Footsport.am-ը գրում է.
Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ: Մեր ամենատիտղոսակիր մարզուհիներից մեկը`Եվրոպայի չեմպիոնուհին ու բազմակի մրցանակակիրը, աշխարհի և օլիմպիական խաղերի մեդալակիրն այսօր այդ մասին հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը: Մարզական դադարը պայմանավորված էր մարզուհու մայրանալով: Խուրշուդյանն արդեն վերսկսել է մարզումները և պատրաստվում է եկող տարի ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հռիփսիմեն խոստովանում է, որ երբ ընդմիջումից հետո առաջին անգամ մոտեցել է ծանրաձողին, նույնիսկ 7կգ-ը դժվարությամբ է հաղթահարել, մինչդեռ ժամանակին 170 կգ է բարձրացրել, սակայն 2,5-ամսյա մարզումներից հետո այժմ մարզուհին արդեն 100 կգ ծանրությունն է իրեն ենթարկում:շ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել