Նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է ապագայում հանգամանորեն անդրադառնալ Մաքսային միությանը, որովհետև մինչև բանակցությունների ավարտը նպատակահարմար չի համարում խոսել առավելությունների և հնարավորությունների մասին
«Կավարտենք բանակցությունները՝ այդ ժամանակ, իրոք, շատ մանրամասն կխոսենք ընձեռնված հնարավորությունների մասին: Ակնհայտ է, որ իմ այս խոսքերը հասարակության տարբեր շերտեր կարող են տարբեր կերպ մեկնաբանել և նորից ասել՝ գաղտնի բանակցություններ են վարում: Այնուհետև գալու են ասեն՝ այդ դեպքում մեր կարծիքը ի՞նչ նշանակություն ունի և այլն: Մի անգամ էլ պետք է ասեմ, որ աշխարհում չկա որևէ բանակցություն, որի մանրամասները քննարկվեն հասարակության բոլոր խավերի հետ:
Կոնկրետ պարագաներում, բանակցությունների արդյունքները մենք ներկայացնելու ենք ԱԺ, և այդ պայմանագրերը պետք է վավերացվեն կամ հաստատվեն խորհրդարանի կողմից: Եվ, փառք Աստծո, այսօրվա մեր ԱԺ-ն շատ լավ ներկայացնում է մեր հասարակության և նրա տարբեր հատվածների շահերը»,- բնապահպանության նախարարությունում՝ պատասխանելով աշխատակիցների հարցերին, նշել է Սերժ Սարգսյանը:



