Աշխարհի ամենահին մարգարիտը հայտնաբերվել է Ում ալ-Քուվեյն էմիրությունում: Այն թվագրվում է նեոլիթյան ժամանակաշրջանին և 7500 տարեկան է: Այս մասին հայտնում է GulfNews–ը: Հայտնաբերման մասին հաղորդել է Ֆրանսիայի գիտահետազոտական ազգային կենտրոնը: Մարգարտի տարիքը մասնագետները հիմնավորել են ածխաջրային փորձաքննությամբ, որի համաձայն՝ մարգարիտն ամենահինն է Արաբական թերակղզում և ողջ աշխարհում:
Նախկինում համարվում էր, որ հնագույն մարգարիտը Ճապոնիայում հայտնաբերված քարն է: Այն թվագրվում է մ.թ.ա 3000 թվականին, մինչդեռ նոր հայտնաբերված մարգարիտը՝ մ.թ.ա 5500 թվականին:
Նյութի աղբյուր՝ http://zhamanc.blogspot.com/2012/06/blog-post_4497.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել