- Իսկ էդ Ամերիկայում մենակ ամերիկացինե՞ր են
- Չէ, հիմնականում հայեր ու չինացիներ (մ)



Չէի հասկանում՝ ինչ են կորցրել հայերը Ամերիկայում, ինչի է Ամերիկան իդե-ֆիքս ազգիս գերակշռող մեծամասնության համար: Ինչի՞ է ամեն տարի՝ Նոր տարի նշելու պես պարտաճանաչ ազգս մասնակցում էդ մուրազի մուրազ գրին քարտի խաղարկությանը: Ինչի՞ է ընտանիքներով՝ մեծ ու պուճուր, ահել ու ջահելով, օրերով մաշացնում Ամերիկայի դեսպանատան վիզաների բաժնի հատակը: 

Չգիտեմ՝ ուրիշ երկրներում կա՞ գրին քարտի գրանցման վճարովի ծառայություն: Էնքան մուրազ է էդ անտերը, որ անգամ կարելի է մի ստից կրպակ բացելով, մի քնձռոտ կոմպ դնելով ու մի կիսատ-պռատ լեզու հասկացող պահելով` ահագին բիզնես անել, ասել՝ օֆիս ունեմ: Ու ինչքան թանկ ուզում ես դիր էդ ծառայությունը: Անպայման օգտվողներ կլինեն: 

Տեսա ու հասկացա, որ ճիշտ չէի հասկանում: Ես էլի չեմ հասկանում՝ ինչի: 

Ինձ ինչ: Գնում են, թող գնան: Ես իրոք չեմ դատում ոչ մեկին: Աստված գնացողի հետ էլ, մնացողի հետ էլ: Հա, գիտեմ՝ կյանքը դժվար է Հայաստանում: Բայց, էդ պատճառաբանություն չի, ախր: Կյանքն ավելի դժվար է Ամերիկայում: լօլ: Թե՞ օտար պետության հարկը քաղցր է, օրենքը՝ ընդունելի: 

Էս գրելու ընթացքում էլ էս գրառումը հիշեցի: 

սիթիզեն բալա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել