Մի հարուստ մարդ երթևեկում էր մի թանկարժեք կառքով որին լծված էին վեց ազնվացեղ ձի, գնված տարբեր երկրներում: Կառքը խրվեց ցեխի մեջ և որքան էլ կառապանը ձիերին չեր մտրակում, նրանք չէին կարողանում ցեխից դուրս բերել այն: Կողքով անցնում էր մի գյուղացի իր սայլով, որն լծված էին երկու ձի: նա հեշտությամբ անցավ այդ ցեխի միջով: Հարուստը զարմացավ և հարցրեց գյուղացուն՝
— Ինչու՞մ է քո ձիերի ուժը:
Վերջինս պատասխանեց՝
— Ձեր ձիերը առանձին առանձին շատ ուժեղ են, սակայն ամեն մեկը մի ցեղատեսակի է և իրար հետ ոչ մի կապ չունեն: Նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում է մյուսներից ազնվացեղ և քաշում է իր կողմի վրա: Երբ մեկին մտրակում ես, մյուսները ուրախանում են: Իսկ իմ ձիուկները նույն ցեղատեսակի են՝ մայր ձին է իր մտրուկի հետ: Երբ նրանցից մեկին մտրակով սպառնում ես, մյուսը ամբողջ ուժերը ներդնում է, որ օգնի վերջինիս:
Ալեքս Ալեմանի «Բարակ Օբամա»