Footsport.am-ը գրում է.
Թուրքիայում ավարտվեց շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը: Ավարտական մրցափուլում մեր հավաքականը դեռևս հնարավորություններ էր պահպանում մրցանակակիրների շարքում հայտնվելու համար: Դրա համար հարկ էր, որ մեր ընտրանին կարողանար առավելության հասնել Ուկրաինայի հավաքականի նկատմամբ: Սակայն այդ խնդրի լուծումը վեր էր մեր շախմատիստների ուժերից: Այս մրցախաղի ելքը որոշվեց 2-րդ խաղատախտակին, որտեղ Վլադիմիր Հակոբյանը տանուլ տվեց իր պարտիան: Մյուս խաղատախտակներին իրենց մրցախաղերը խաղաղ արդյունքով ավարտեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը: Ուկրաինա-Հայաստան մրցախաղում 2,5-1,5 հաշվով առավելության հասան ուկրանիացիները, որը նրանց ապահովեց 3-րդ տեղը, 2-րդը` չինացի շախմատիստներն են, որոնք այսօր 3-1առավելության հասան Թուրքիայի հավաքականի նկատմամբ: Իսկ առաջնության հաղթողի կոչումը նվաճեց Ռուսաստանի ընտրանին, որն ավարտական հանդիպումը մեծ դժվարությանբ ավարտեց իր օգտին: Մրցաշարի հետնապահը` Եգիպտոսի ընտրանին մինչև վերջին պահը հավակնում էր միավոր կորզել հզոր մրցակցից, որն առաջինը կդառնար այս առաջնությունում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ